Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

 

«Վնասվել են որոշ բնակելի տներ, ենթակառուցվածքներ, համայնքային նշանակության օբյեկտներ: Ակնհայտ է, որ թիրախավորել է ոչ թե զորանոցը, այլ կրակել են այն հատվածների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում: Գործող հանձնաժողովը աշխատանքներ է իրականացնում ճշգրտելու վնասի չափը»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

 

Ինչ վերաբերում է Մատաղիսին, ապա, ըստ նրա, նախնական տվյալներով մեծ վնասներ չկան: «Այնտեղ առանձնատներ չեն վնասվել, բայց վնասվել են գյուղացիների ունեցած գույքը, անասունները»,- հավելեց Արտակ Բեգլարյանը: