Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված'Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը' որոշում եմ.
Ալիկ Միրզաբեկյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։
Ավելի ուշ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև գեներալ-մայորներ Արշակ Կարապետյանին ու Կոմիտաս Մուրադյանին, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնների ազատելու մասին: