ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Խաչիկի Երանոսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով' Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում: