ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 26-ին հրամանագրեր է ստորագրել:

 

Ըստ այդմ.

 

Թաթուլ Մարգարյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Նրա փոխարեն Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Մեխիկո):

 

ՀՀ Նախագահի՝ նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Պեկին):


«Փաստինֆո»