ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.

 

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Լոնդոն)»: