The Washington Post-ի փոխանցմամբ՝ Geico Skytypers ընկերությունը, որը մասնագիտացած է երկնքում ծավալային գրությունների ցուցադրությամբ, անցած շաբաթ «զարդարել էր» Նյու Յորքի երկինքը «ոչ այնքան անվնաս» հաղորդագրությամբ. «Ցեղասպանության մասին ստի 101 տարի», «Թուրքիա = ճշմարտություն», «Գերազանց դաշնակից = Թուրքիա» և «Լավագույն ընկերներ = Ռուսաստան + Հայաստան»: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը պատկերել է երկնքում «հայրենասիրական խոսքեր՝ թուրքերենով»:

 

«Այս գովազդային արշավը զանգվածային տեղեկատվական հարձակման մաս է, որը կազմակերպվել է FactCheckArmenia.com (անունը թարգմանվում է որպես «Հայաստան. փաստերի ստուգում»– խմբ.) կայքի կողմից ամբողջ երկրում, ինչի միջոցով փորձ է արվում հերքել գերակշռող, և մեծամասնության կարծիքով՝ պատմականորեն ճշմարիտ, 1915 և 1916 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին մեկնաբանությունները»,- ասվում է հոդվածում:

 

«Երբ ընկերությունը հեղեղվեց զայրացած քաղաքացիների հեռախոսազանգերով, հրապարակվեց ներողության խնդրանք, որում մասնավորապես ասվում է. «Անփութությանը ներում չկա, հատկապես, երբ այն վնաս է հասցնում, սակայն մենք մեղավոր ենք անտեղյակության համար, այլ ոչ չարամտության»,- փոխանցում է պարբերականը: