Ապրիլի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ փնտրողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերել են 1985 թվականին ծնված Սպարտակ Դանիելյանին:

 

Նա հետախուզվում էր ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստ կատարելու համար: