Խիստ հազվադեպ, բայց այդպես էլ է լինում… Հիմա ո՞վ կարող է ասել, թե համակարգը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած իր աշխատակիցներին պատասխանատվության չի կանչում, չէ՞ որ համապատասխան ցուցանիշի առկայությունն ապահովված է:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մարզպետ Խաչատրյանը զբաղեցնելով Լոռու մարզի դատախազության ավագ քննիչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք: Ըստ մեղադրական եզրակացության, նա իր աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որով անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

 

 

Թե նա իր հատկապես ո՞ր աշխատանքային պարտականություններն է կատարել ոչ պատշաճ, պետության օրինական շահերին անզգուշությամբ էական վնասի պատճառումն ի՞նչ արտահայտություն է ունեցել, առայժմ դեռ չի հաղորդվում: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է վերջերս:

 

 

Վերը նշված արարքի համար Մ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») 1-ին մասի հատկանիշով: