Բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից:
Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը»,- գրել է նա: