ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, չի հավատում, որ Սպիտակ տանն իրեն կփոխարինի հանրապետական Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում լրագրողն Օբամայից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով ինչ որոշումներ կարող է ընդունել Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

 

«Ես այդ մասին չեմ մտածում, որովհետեւ չեմ սպասում, որ Թրամփը կընտրվի»,- ասել է նախագահ Օբաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: