ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արևմտյան Վիրջինիա նահանգում «կլոր սեղանի» նիստի ժամանակ չի ընթերցել «ձանձրալի ելույթը»: Նա ուղղակի մի կողմ է դրել պատրաստված ելույթով թուղթը՝ ասելով, որ «չափից ավելի ձանձրալի» կլինի:
«Սա պետք է իմ մեկնաբանությունները լինեն: Դրանց ընթերցումը 2 րոպե կտևի, սակայն…»,- ասել է Թրամփը՝ ցուցադրելով թուղթը: Այնուհետև նա այն մի կողմ է դրել, ձեռքը թափահարել ու հավելել. «Սա մի փոքր ձանձրալի կլինի»:
«Չէ՞ որ սա ձանձրալի է, ճի՞շտ է»,- ասել է նա՝ ուսերը թոթվելով: