Երեկ երեկոյան՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել կտրած-ծակած գործիքի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երկու քաղաքացի վեճի են բռնվել կենցաղային հարցի շուրջ: Նրանք երկուսն էլ եղել են տաքսու վարորդներ:
Նրանցից մեկը` Գյումրիի բնակիչ 49-ամյա Աշոտ Է.-ն:
Մեզ հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն ասաց, որ հիվանդի մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ և հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մյուս քաղաքացին 1966 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Չ.-ն է, ում մոտ ախտորոշվել է լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքին արյունահոսություն, որը կյանքի համար եղել է անհամատեղելի: Տուժածը 21:30-ին մահացել է: