«Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն հավանաբար կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Ինչպես տեղեկացնում է goal.com-ը՝ հղում անելով L’Equipe-ին, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա խաղացողի հետ գործարքը գերմանական ակումբը կկնքի այսօր: Գործարքը կարժենա 15-20 մլն եվրո:
Ակնկալվում է, որ Դեմբելեն «Բորուսիայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 24 խաղում հարձակվողը 12 գոլ է հեղինակել և 6 արդյունավետ փոխանցում կատարել: