Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կադիրովից բողոքած Ռամազան Ջալալդինովի ընտանիքին արտաքսել են Չեչնիայից, գրում է «Նովայա գազետան»:
Ըստ պարբերականի՝ Ջալալդինովի կնոջն ու երեխաներին տարել են Դաղստանի Խասավյուրտ բնակավայր ու ասել. «Այլևս ոտք չդնեք Չեչնիայում»:
Ավելի վաղ հազորդվել էր, որ Չեչնիայում Շարոյյան շրջանի Կենխի գյուղում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, որն իր տեսաուղերձով Պուտինին բողոքել էր Ռամզան Կադիրովից:
Ջալալդինովի կինը պատմել է, որ մոտավորապես կեսգիշերին իրենց տուն են մտել դիմակավոր մարդիկ, հայտնել, որ եկել են «իրենց փրկելու»: Նրանց նստացրել են մեքենա, տարել կամուրջի մոտ ու թողել այնտեղ: