Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում անորոշությամբ և հաջողություններով, որոնց հասել է Ադրբեջանը ապրիլի 2-5-ի կարճաժամկետ պատերազմի ժամանակ, նշում է Վաշինգտոնի Բահչեշեխիր միջազգային համալսարանի (BAU International University, Washington) պրոֆեսոր Ալեքսանդր Մուրինսոնը:

 

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որը մայիսի 9-ի տոներին Վլադիմիր Պուտինը պատրաստվում է թռչել Բաքու,- շարունակում է քաղաքագետը: – Այցի նպատակը ղարաբաղյան կարգավորման քննարկումն է: Սակայն, վերջին պահին Պուտինը չեղարկել է իր այցը»:

 

Ռուսաստանը ակտիվացրել է բանակցային գործընթացը' ուղղված Ղարաբաղի գոտում իր խաղաղարար ուժերի տեղադրմանը,- այսպես է Մուրինսոնը բնութագրել հակամարտության նոր փուլը: Մոսկվայի գեոքաղաքական հետաքրքրությունը տվյալ դեպքում կայանում է այն բանում, որ «ցույց տա, թե ով է հանդիսանում Հարավային Կովկասում իրադրության տերը»:

 

Ապրիլյան սրացում

Հայկական և ադրբեջանական ուժերի բախումը Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին դարձավ ամենաարյունահեղը սկսած այն պահից, երբ 1994 թվականին Ռուսաստանը հանդես եկավ կողմերի միջև հրադադարի հասնելու միջնորդ' վերջ դնելով տարածաշրջանում ռազմական գործողություններին, պարզաբանում են Ամհերսթի համալսարանի պրոֆեսոոր Օդրի Ալթսթադը (Audrey Altstadt, UMass Amherst) և Նյու Յորքի քաղաքայի քոլեջի պրոֆեսոր Ռաջան Մենոնը (Rajan Menon, The City College of New York): Ապրիլյան մարտերը հանգեցրել են մոտավորապես 30 մարդու զոհվելուն:

 

Վերլուծաբանները նշել են հակամարտության պատմական արմատները' եզրակացնելով, որ այդ զգացմունքները «ահա արդեն 20 տարի միջնորդներին հնարավորություն չեն տալիս հակառակորդներին ստիպելու փոխզիջումների գնալ, որն անհրաժեշտ է ցանկացած քաղաքական երկարաժամկետ համաձայնության համար»:

 

«Ապրիլյան սրացումը փոփոխություններ է մտցրել: Ավելի ճիշտ փոփոխել է ստատուս-քվոն Ադրբեջանի օգտին»,- նշում է գիտական վերլուծաբան Բրենդա Շաֆերը:

 

Փորձագետները ընդգծում են, որ անդրադարձել է Երևանի դիրքորոշման վրա' առաջին անգամ պաշտոնական մակարդակում ընդունվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը:

 

Քառօրյա պատերազմը փոխեց հայկական ղեկավարության հաշվարկները, եթե անցյալում Հայաստանի կառավարությունը արգելափակում էր այդպիսի առաջարկները, ապա այժմ դա նրան տվեց կանաչ լույս,- պարզաբանում է Վաշինգտոնի Կարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:

 

Դա նշանակում է, որ այդ առաջարկը օրենքի ուժ կստանա: Սակայն կառավարությունը և նախագահ Սարգսյանն ինքը արձագանքում են քննադատությանը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղում տարածքային կորուստներով: Ակնհայտ է, որ օրինագիծն առաջ է քաշել ընդդիմությունը: Սակայն դրան ընթացք տալու որոշումը չի ընդունվել նախագահական մակարդակով: Այդ բոլորը չի նշանակում, որ խոսքը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի իրական պաշտոնական ճանաչմանը, սակայն դա խիստ տարբերվում է նախորդ մոտեցումից' նույն մարդիկ, որոնք արգելափակել են հարցի ձևակերպումը, այլևս դա չեն անում: Ինչո՞ւ:

 

Մոսկվա, Երևան, Բաքու


Ինչի՞ է ձգտում այս դեպքում Ռուսաստանը: «Պահպանել ազդեցությունը երկու պետությունների (Հայաստանի և Ադրբեջանի) վրա: Մատակարարելով զենք երկու կողմերին՝ սակայն դրա հետ մեկտեղ թույլ չտալով անկայունացում»,- պատասխանում է Փոլ Ստրոնսկին:

 

Ալեքսանդր Մուինսոնը ընդգծում է, որ ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև գոյություն ունի լուրջ տարբերություն: «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքով, իսկ Ադրբեջանը վերջերս է մտել Չմիացած երկրներ (միջազգային ասպարեզում իրեն դրսևորելով որպես չեզոք երկիր)»: «Սակայն Ռուսաստանը ազդանշաններ է ուղարկում ՀԱՊԿ-ին միանալու (Ադրբեջանին)»,- շարունակում է քաղաքագետը:

 

Տարբեր է նաև կողմերի զենքի մատակարարումը: Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 2 միլիարդ դոլարի զենք, իսկ ՀԱՊԿ անդամ Հայաստանին էժան գներով, բացի այդ, Երևանին տրամադրվել է 200 միլիոն դոլարի փոխառություն:

 

Արդյունքում, փորձագետի խոսքերով' այդ փաստը, որ հենց Ռուսաստանն է գերիշխում Հարավային Կովկասում, ոչ մի կասկած չի հարուցում: «Մոսկվան,- ընդգծում է Մուրինսոնը, հստակ ցույց է տալիս, որ ոչ մի արտաքին ուժեր նա տարածաշրջան թույլ չի տա: Եվ այդ տարածաշրջանում նրա գերիշխման գործիք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:

 

Օրերս խնդրի լուծման ճանապարհին խոչընդոտը բնութագրել է կոնգրեսմեն Թեդ Պոն: Նա վրացական «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտնել է, որ խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որը հանդիսանում է ԼՂՀ կարգավորամն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետապնդում է առաջին հերթին իր շահերը, այլ ոչ թե հակամարտությունում ներգրավված երկու երկրների շահերը: Օրենսդիրը փակուղուց հնարավոր ելք է տեսնում այն բանում, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը խնդիրը լուծեն համատեղ' երկու կողմերի նկատմամբ արդար: «Քանի որ և՛ այս, և՛ այն կողմում զոհվում են մարդիկ»,- հիշեցրել է Թեդ Պոն:

 

Մինչդեռ ԶԼՄ-ները նշում են, որ Պուտինի այցը Ադրբեջանի մայրաքաղաք չեղյալ չի հայտարարվել, այլ պարզապես հետաձգվել է: «Մինչև մայիսի վերջ Պուտինը կայցելի Ադրբեջան և Հայաստան, և այցի նպատակը կլինի ղարաբաղյան կարգավորման քննարկումը»,- վստահ է Ալեքսանդր Մուինսոնը: