Զլատան Իբրահիմովիչը լքում է ՊՍԺ-ն: «Նանտի» դեմ հանդիպումը վերջինն էր Իբրահիմովիչի համար «Պարկ Դե Պրենս» մարզադաշտում:
Խաղին ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ: Նշենք, որ Իբրահիմովիչը ՊՍԺ-ի կազմում մրցաշրջանում դարձել է 38 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Փարիզյան թիմի երկրպագուները մեծ շուքով ճանապարհեցին ֆուտբոլիստին: Հավելենք, որ փարիզյան ակումբի տնային մարզադաշտի տրիբունաներից մեկը կանվանակոչվի ի պատիվ Իբրահիմովիչի: