Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի և Չեխիայի հավաքականների միջև հանդիպմանը խորվաթ երկրպագուների անկարգությունների պատճառով խաղը ընդհատվել էր և կրկին վերսկսել:

Երկրպագուները խաղադաշտ ճայթրուկներ էին նետել: Դրանցից մեկը պայթել էր խաղադաշտի աշխատակցի երեսի մոտ, երբ նա փորձել էր վերցնել ճայթրուկը խոտածածկից: