Արդեն երկու տասնամյակից ավելի «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան համագործակցում է լավագույն կլինիկաների և բժիշկների հետ, ժամանակակից թվային տեխնոլոգիաներով պատրաստված ատամներով ու պրոթեզներով ապահովում գործընկերներին: Քայլելով ժամանակին համընթաց՝ «Կարեն» դենտալը համարվում է աշխարհի լավագույն լաբորատորիաներից մեկը:

 


1993 թ.-ին, երբ Հայաստանում դեռ ատամնատեխնիկական լաբորատորիաները գործում էին պոլիկլինիկաներին կից, չկար նույնիսկ անկախ լաբորատորիա հասկացություն, ստեղծվեց «Կարեն» դենտալ լաբորատորիան: «Ունենալով արտերկրի լաբորատորիաների օրինակը՝ նպատակ ունեի ստեղծել մի մրցունակ կառույց, որը որակյալ ու գերժամանակակից ծառայություններ կմատուցեր ոլորտին: Այսօր արդեն երկու տասնյակ տարիների բարձրությունից կարող եմ հպարտությամբ ասել, որ ստեղծել ենք համաշխարհային շուկայում մրցունակ լաբորատորիա, որն իր մասնաճյուղն ունի Մոսկվայում»,-ասում է «Կարեն» լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանը:

 

Սկզբում զբաղեցնելով փոքրիկ նկուղային տարածք՝ «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիան այժմ արդեն կայուն, Հայաստանում միակ համաշխարհային բարձր ստանդարտներին համապատասխանող, բարձրակարգ եվրոպական և ամերիկյան սարքավորումներով հագեցած լաբորատորիա է, որտեղ աշխատում են բացառապես բարձրակարգ մասնագետներ: Շնորհիվ այս բոլոր առավելությունների՝ լաբորատորիան հնարավորություն ունի պատրաստել բոլոր էսթետիկ և ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան պրոթեզներ, կատարել ամեն տեսակ ատամնատեխնիկական աշխատանք և համագործակցել ամենաժամանակակից ու խստապահանջ ատամնաբուժական կլինիկաների հետ:

 

«Բարձակարգ որակ և պատասխանատվություն աշխատանքի յուրաքանչյուր փուլի նկատմամբ, քանզի այցելուն և նրա գոհունակությունը մեր կարևորագույն առավելություններն են»: Ահա այն կարգախոսը, որով տարիներ շարունակ առաջնորդվում են «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ նշանակություն ունեն ինչպես կատարվող աշխատանքի հանդեպ նվիրվածությունը, այնպես էլ օգտագործվող նյութատեխնիկական բազան, սարքավորումները, գործընկերները:

 

«Ի սկզբանե մեր առաջնային նպատակներից էր ձեռք բերել բոլոր այն սարքավորումները, որոնք հնարավորություն կտան այցելուին հաճույք ստանալ սպասարկման որակից ու մեր ընձեռած հնարավորություններից», -ասում է հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:

 

Հենց այդ նպատակով «Կարեն» ատամնատեխնիակական լաբորատորիան համագործակցում է համաշխարահային մասշտաբով ամենամեծ պահանջարկ ունեցող ընկերությունների հետ, օգտագործում նրանց արտադրած ամենաբարձրակարգ սարքավորումները: «Կարեն» դենտալ լաբորատորիայում օգտագործվում են աշխարհում տարածված բոլոր նորությունները: Դրված են ամենաբարձրորակ սկաներներն ու սարքավորումները: Լաբորատորիայում առկա են 3shape և գերմանական SmartOptics ֆիրմաների 3D սկաներներ, գերմանական Ivoclar Vivadent ֆիրմայի կերամիկայի համար նախատեսված վառարաններ, գերմանական Imes-Icor ֆիրմայի հաստոցներ (CAD/CAM համակարգ), ինչպես նաև լաբորատորիան հագեցած է գերմանական DeguDent-ի, Bego-ի սարքավորումներով և իտալական DWS ֆիրմայի պրինտերներով: «Կարեն» լաբորատորիան հանդիսանում է 3shape, Implant Direct, Roland DG, Willi Geller Creation և DWS ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը: Այս կազմակերպությունները շնորհիվ իրենց արտադրանքի, ինովացիոն լուծումների և պրոֆեսիոնալ մոտեցման առաջնային դիրքեր են զբաղեցնում համապատասխան սարքավորումներ արտադրող ընկերությունների հերթաշարում: «Մենք քաջ գիտակցում ենք, որ պետք է քայլել ժամանակի պահանջներին համահունչ և օգտագործել նոր նյութեր ու տեխնոլոգիաներ, որոնք համաշխարհային շուկային են առաջարկում հանրահայտ բրենդները»,- ասում է լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: