Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծախսերի կրճատման նպատակով կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի:
Կոնկրետ առողջապահության նախարարության համակարգից կկրճատվի մոտ 70 ծառայողական մեքենա:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ կառավարության նիստից հետո նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ կկրճատվեն այն մեքենաները, որոնք դեռևս 80-ական թվականներից աշխատում են մարզերում, և իրենք այնպես կանեն, որ մարզերում մեկ ավտոմեքենան կարողանա սպասարկել, օրինակ, երկու մարզի տարբեր կառույցներ:
«Հնարավոր է՝ կառույցների միավորում լինի, բայց էլի եմ կրկնում՝ այս աշխատանքները պետք է լինեն միմիայն որակական ցուցանիշները հաշվի առնելով»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ կադրերի կրճատման հարցը ևս քննարկվում է: Հնարավոր է՝ որոշ կառույցներ միացնել, քանի որ կան կառույցներ, որոնք հնարավոր է միացնել՝ առանց որակական ցուցանիշների նվազեցման: