Կառավարությունն առաջարկել է այլ գերատեսչությունների ևս կրճատել ծառայողական մեքենաները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Վարչապետի աշխատակազմը մոտ երկու շաբաթ առաջ որոշում է կայացրել ավտոմեքենաների կտրուկ կրճատման վերաբերյալ: Հաշվի առնելով մեր փորձը, մենք մի քանի օր առաջ վարչապետի հանձնարարությամբ սկսել ենք գործընթացը և նաև առաջարկվել է այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն»,- ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ ամեն գերատեսչությունում, նախարարից բացի, իրեն կցված ավտոմեքենա որևէ այլ պաշտոնյա պետք է չունենա:
«Խոսքը կցված ավտոմեքենայի մասին է, որը միայն տվյալ պաշտոնյային կսպասարկի», -ասաց Աղաջանյանը: