Չի կարելի է ասել, որ մենք լիովին վերլուծել ենք հարցն այն մասին, թե ինչին է հանգեցրել ռուսական օդանավի ոչնչացման հետ միջադեպը, որը համարվում է որպես ուղենիշ թուրք-ռուսական հարաբերություններում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք հաստատել, որ այս միջադեպը Թուրքիային ավելի շատ է վնասել, քան սպասվում էր, և մեծապես նպաստեց տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը: Բացի այդ, հնարավոր է դիտարկել նաև որոշակի բեկում՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի կամ նրա արևմտյան դաշնակիցների միջև հարաբերություններում, գրում է Habertürk-ը:
Թուրքիան ստիպված կլինի պայքարել Ռուսաստանի դեմ:
Մոսկվան կարող է օգտագործել ՆԱՏՕ-ի անդամների մտավախությունները, որպեսզի դաշնակիցներին հանի միմյանց դեմ: Իսկ ի՞նչ կպատահի, եթե բուֆերային գոտին կստեղծվի Սիրիայում, և օդային տարածքը պաշտպանելու համար՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սկսի խոցել ռուսական ինքնաթիռները, որոնք խախտում են այդ օդային տարածքը»:
Այժմ ավելացնենք այն տեղեկությունը, որ թուրքական ուղղաթիռը խփվել էր քուրդ ահաբեկիչների կողմից՝ ռուսական հրթիռի կիրառմամբ: