Կործանված ռուսական A321 ինքնաթիռի զոհերի ստացված վերքերից եգիպտացի դատական բժշկական փորձագետները եկել են այն եզրահանգման, որ մինչ կործանումը ինքնաթիռն օդում պայթել է:

 

 

Եգիպտացի բժիշկները, որ ուսումնասիրել են զոհերի մարմինները, շեշտել են, որ ուղեւորներից շատերի մարմինների մասնատված լինելը մատնանշում է այն մասին, որ ուժեղ պայթյունը տեղի է ունեցել մինչեւ օդանավի ընկնելը:

 

 

Բժիշկների գնահատմամբ, շատերի ինքնությունը ճշտելու համար անհրաժեշտ է իրականացնել նաեւ ԴՆԹ փորձաքննություն: