Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է «Հուրրիյեթ»-ը:
Հանդիպման ավարտից հետո Մերկելը հայտարարել է, որ Էրդողանին ասել է, թե Թուրքիային ուժեղ խորհրդարան է պետք։
Դռնփակ հանդիպումը տևել է մեկ ժամ։ Դրանից հետո Մերկելը, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի փոփոխությունը, ասել է. «Նախագահ Էրդողանին բացահայտ ասացի, որ ուժեղ խորհրդարանի կարիք ունի»։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին հարցին՝ Մերկելը նշել է, որ դրա համար Թուրքիան պետք է կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները։