Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական կրակոցներ են իրականացրել անակնկալ ստուգման շրջանակներում: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ ստուգման ժամանակ մոտոհրաձգային ստորաբաժանման ավելի քան 500 զինծառայողներ և մինչև 100 միավոր տեխնիկա, այդ թվում նաև՝ Т-90А տանկեր ու БТР-82А զրահատրանսպորտներ, 150 կիլոմետրանոց արշավ են իրականացրել Նագվալոու զորավարժարանում:
Այստեղ զինծառայողները մարտական կրակոցներ են իրականացնել ձեռքի հակատանկային նռնականետներից, ինքնաձիգներից, ականանետներից, հաուբիցներից և այլ տիպի զենքերից: