armnoc.am Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Fajr Cup» ծանրամարտի միջազգային մրցաշարը:

Այս մրցաշարին մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամները' Աղասի Աղասյանը և Առաքել Միրզոյանը: Աղասյանը պոկում վարժությունում վարձրացրեց 156 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահեց 196 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով Աղասյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:

Առաքել Միրզոյանը հանդես եկավ A ենթախմբում: Ծանրորդը պոկեց 154 կգ և հրեց 188 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով 9-րդ տեղում է:

85 կգ քաշային կարգում «Fajr Cup» մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռոստամ Կիանուշը, ով երկամարտում գրանցեց 395 կգ: