Այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները երկրի գլխավոր թշնամի երկիր են համարում ԱՄՆ-ը, Ուկրաինան և Թուրքիան: Այս մասին հայտնել Է «Վեդոմոստի» թերթը:

 

Ռուսաստանի նկատմամբ ամենամեծ թշնամանքը, քաղաքացիների մեծ մասի (72 տոկոս) կարծիքով, դրսևորում է ԱՄՆ-ը: Երկրորդ տեղում է Ուկրաինան (48 տոկոս, թեև դեռ 2015 թվականին այդպես էր կարծում հարցվածների 37 տոկոսը): Երրորդ տեղն զբաղեցնում է Թուրքիան՝ 29 տոկոս, այն դեպքում, երբ անցյալ տարի այդպես էր կարծում քաղաքացիների ընդամենը 1 տոկոսը:

 

Ինչպես կարծում են քաղաքացիները՝ Ռուսաստանի գլխավոր բարեկամներն են՝ Բելառուսը (50 տոկոս), Ղազախստանը (39 տոկոս) և Չինաստանը (34 տոկոս, թեև անցյալ տարի այդպես Էր կարծում 43 տոկոսը):

 

Հարցման մասնակիցների մեծ մասը վատ է վերաբերվում ԱՄՆ-ի (70 տոկոս) և Եվրամիության նկատմամբ (62 տոկոս), հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: