armnoc.am 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական գյուղն արդեն պատրաստ է:

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական գյուղը ունի 17 հարկից բաղկացած 31 կառույցներ: Օլիմպիական ավանում կան 3604 սենյակներ, որոնք նախատեսված են մոտ 10500 մարզիկի համար: Առավել քան 13.000 կամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ կսպասարկեն օլիմպիական գյուղի բնակիչներին: Այն ամենամեծ գյուղն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը'17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում' Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: Այս խաղերի (Օլիմպիական խաղեր և Պարալիմպիկ խաղեր) թալիսմանները՝ Վինիսիուսը եւ Թոմը, իրեն մեջ կրում են բրազիլական ֆլորայի և ֆաունայի տարրերը: Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի թալիսմաններին կոչել են բրազիլական երաժշության լեգենդներ Վինիսիուս դի Մորայսի և Անտոնիա Կարլոս Ջոբինի (Թոմ Ջոբին) պատվին: Իսկ Օլիմպիական խաղերի ջահի արտաքին տեսքի գույները նմանեցված են Բրազիլիայի դրոշին, ինչպես նաև խորհրդանշում են երկինքը, երկիրը, ծովը և հողը: