Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ պայթյունի մասին ահազանգ է ստացվել 2016 թվականի հունիսի 04-ին' ժամը 00:40–ի սահմաններում։

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։

 

Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի աստիճանահարթակում գտնվող աղբամանի մեջ, որտեղ առաջացած պայթունից վնասվել են շենքի մուտքի դռան ապակիները և աստիճանահարթակի ծածկը' պատճառելով զգալի չափերի վնաս:

 

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։