Հայաստանի ազգային հավաքականի և «Վարդարի» կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Մոսկվոյի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է «Спортски Журнал»-ը:

25-ամա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի չեմպիոն «Լեսթերը», «Վեսթ Բրոմվիչը», «Անդերլեխտը», «Բրյուգեն» և «Պարտիզանը»:

Համբարձումյանի պայմանագիւրը «Վարդարի» հետ ավարտվում է 2019թ-ին:

Մակեդոնիայի առաջնության ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնկցել է 26 խաղի, դարձել 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: