Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը ժամը 16.00-ին,–այս մասին Slaq.am–ի հետ զրույցում ասել է Անդրիաս Ղուկասյանի շտաբի պատասխանատու Արմեն Գրիգորյանը: «Ներկայումս Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, և նա հացադուլը դադարեցնելուց հետո պատրաստվում է միանալ քաղաքացիական շարժմանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել քարոզարշավի առաջին օրը։ Նրա առողջական վիճակն այդ ընթացքում մի փոքր վատացավ, բայց չհամաձայնվեց գնալ հիվանդանոց։ Անդրիաս Ղուկասյանը պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահի թեկնածության գրանցումը: Անդրիաս Ղուկասյանը նախագահական ընտրություններում հավաքել էր 8328 ձայն կամ ձայների 0.57 տոկոսը։