ԱՄՆ-ի Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը գաղտնության պայմաններում զբաղվում Է թռչող ավտոմոբիլի մշակմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Bloomberg Businessweek հանդեսը:

 

 

Հրատարակությունը պնդում Է, որ Փեյջը 2010 թվականին ստեղծված Zee Aero ընկերության հիմնադիրն Է, որն զբաղվում Է կոմպակտ Էլեկտրական թռչող փոխադրամիջոցի մշակմամբ: Հանդեսի երկու աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձեռնարկիչն արդեն 10 միլիոն դոլար Է ծախսել այդ ֆիրմայի գործունեության վրա եւ չի ծրագրում դրանով սահմանափակվել:

 

 

Zee Aero-ում աշխատում Է շուրջ 150 մարդ: Ընկերությունը շենք Է զբաղեցնում Google-ի անշարժ գույքի անմիջանկան մերձակայքում, ինչպես նաեւ ավիացիոն հանգար Հոլիսթերում (Կալիֆոռնիայի նահանգ):

 

 

Բացի դրանից, անցյալ տարի Փեյջի օժանդակությամբ աշխատանքն Է սկսել եւս մեկ սթարթափ՝ միտված թռչող ավտոմոբիլի՝ Kitty Hawk-ի ստեղծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: