Google-ը նախագծել եւ փորձարկել Է ինքնավար թռչող ապարատներ, որոնք պլանավորվում Է օգտագործել բեռների առաքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 29-ի գիշերը հաղորդել Է BBC News-ը:

 

Նախագիծը վարում Է ընկերության հետազոտական ստորաբաժանումը՝ Google X-ը, որը նաեւ պատասխանատու Է ինքնակառավարվող ավտոմոբիլի մշակման համար: Թռչող ապարատի վրա աշխատանքը կատարվում Է արդեն երկու տարի, բայց մինչ օրս գաղտնիացված Է եղել:

 

Google-ում հայտարարում են, որ երկարաժամկետ հեռանկարում մտադիր են անօդաչու թռչող ապարատներն օգտագործել տարերային աղետների հետեւանքների վերացման համար՝ բեռներ հասցնելով մեկուսացված շրջաններ: Այդ ապարատները կարելի կլինի օգտագործել երկրաշարժերից, հեղեղումներից հետո կամ արտակարգ եղանակային պայմաններում՝ այն շրջաններ դեղորայք, սնունդ կամ մարտկոցներ փոխադրելու նպատակով, որոնք անմատչելի են սովորական փոխադրամիջոցների համար:

 

Ապարատը հաջողությամբ թեստավորել են Ավստրալիայում: Դրա թեւերի բացվածքը 1,5 մետր Է, քաշը (առավելագույն բեռով)՝ 8,5 կիլոգրամ: Այն շարժման մեջ Է դրվում չորս պտուտակներով: