Հայաստանի ռուսական ռազմակայանի ավելի քան 100 զինծառայողներ եռօրյա դաշտային հավաքների ժամանակ կսովորեն կառավարել անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Վարժանքներն սկսվել են «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնա-վարժական համալիրներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Դաշտային պարապմունքների առանձնահատկությունն է զինվորականներին ուսուցանել իրականացնել «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օռալան-10» եւ «Զաստավա» արդի անօդաչու թռչող ապարատների վերթիռ, թռիչքի կառավարում եւ վայրԷջք ծովի մակերեւույթից 1500 մետրից բարձր լեռնային տեղանքի բարձունքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշված Է, որ անօդաչու թռչող ապարատները Հայաստանի ռուսական ռազմակայանի կողմից օգտագործվում են ռազմական հետախուզության նպատակով, բարձրլեռնային պայմաններում մարտավարական վարժանքներ եւ բազմակիլոմետրանոց ռազմերթեր անցկացնելիս: Անօդաչու թռչող ապարատների կառավարման ստորաբաժանումներում ծառայում են պայմանագրային զինվորականներ, որոնք ուսուցում են անցել մասնագիտացված կենտրոններում:

 

Հայաստանի հյուսիսի Գյումրի քաղաքում տեղակայված Է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն Է կատարում ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն եւ Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին ռազմակայանի տեղաբաշխման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչեւ 2044 թվականը: Արձանագրությունը նախատեսում Է ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում: Ռազմակայանը հանդերձված Է Ս-300 զենիթահրթիռային համալիրներով եւ ՄիԳ-29 կործանիչներով, հաղորդել Է ՌԻԱ «Նո վոստին»: