ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իրավապահները փնտրում են 2-ամյա երեխային, ում «Դիսնեյլենդի» տարածքում գտնվող Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու ջուրն է քաշել-տարել ալիգատորը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Շերիֆի ներկայացուցիչ Ռոզա Սիլվան մանրամասնել է, որ գիշատիչը փոքրիկին ջուրն է տարել «Seven Seas Lagoon» կոչվող ատրակցիոնի մոտից:
Հայտնի է, որ տղա երեխան ջրի մոտ խաղալիս է եղել, երբ անսպասելիորեն հայտնվել է մոտ 3 մետրանոց ալիգատորը:
Հայրը, տեսնելով, որ երեխան գիշատչի երախում է, ջուրն է նետվել, որպեսզի ազատի փոքրիկին: Նրան է հետևել կինը, սակայն ծնողներին չի հաջողվել հետ բերել տղային: