ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի՝ այս տարվա աշնան սկզբին Բիշքեկում կայանալիք նիստում սպասվում Է Համագործակցության արդյունավետության բարձրացման ծրագրի ընդունումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ հունիսի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

 

«Այս տարվա կենտրոնական իրադարձությունը կդառնա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի՝ սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք հոբելյանական նիստը, որի գլխավոր արդյունքը, ինչպես սպասվում Է, կլինի Համագործակցության արդյունավետության բարձրացման գործողությունների կոնկրետ ծրագրի ընդունումը»,-ասել Է Լեբեդեւը:

 

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն մնում Է նախկին ԽՍՀՄ-ի շատ պետությունների համագործակցության ակտիվ մասնակիցը: «Դա են հաստատում կառավարությունների ղեկավարների արդեն անցկացված նիստերի արդյունքները»,-ընդգծել Է Լեբեդեւը:

 

Այս տարի լրանմոս Է ԱՊՀ-ի 25-ամյակը: Համագործակցության հիմնական աշխատանքային մարմիններն են՝ պետությունների ղեկավարների խորհուրդը, կառավարությունների ղեկավարների խորհուրդը, արտաքին գործերի նախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդը, տնտեսական խորհուրդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: