Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ղեկավարությունը որոշում է կայացրել լուծարել ակումբը: Նոր մրցաշրջանում ակումբը հադես չի գա ազգային լիգայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբը չի կարողանում ապահովել թիմի հետագա գործունեությունը և ֆուտբոլիստների աշխատավարձերը: Թիմի տնօրինությունը դեռ համաձայնության չի եկել արտասահմանցի ֆուտբոլիստների գործակալների հետ: Ակումբը մեծ պարտքեր ունի:
Նշենք, որ «Վոլգայում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ում ծառայություններով հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարը»: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սարկիսովը, հնարավոր է, տեղափոխվի Չինաստանի առաջնություն: