Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնություն երկրպագուների անվայել պահվածքը շարունակվում է:
Այս անգամ գերմանացի մի խումբ ագրեսիվ երկրպագուների կողմից հարձակման են ենթարկվել բրազիլացի երկու լրագրող: Էնրիկե Դե Օլիվեյրան և Սոնյա Բլոտան պատմել են, որ Գերմանիայի և Լեհաստանի հավաքակնների միջև խաղից առաջ մի երկրպագու՝ մոտ 50 հոգու հետ մոտեցել է նրանց և ասել. «Փախեք նեգրեր»: Այս մասին տեղեկացնում է eurosport-ը:
«Ասացի, որ ձեռք չտան Սոնյային, որից հետո այդ տղան ապտակեց ինձ»,- նշել է Օլիվեյրան: