Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում 2 բանտային համալիր հարձակման է ենթարկվել գրոհայինների կողմից: Ինչպես հայտնում է Ալ Արաբիան, հարձակումները տեղի են ունեցել կիրակի երեկոյան՝ Թաջի շրջանում և Աբու Ղրեյբում գտնվող Բաղդադի կենտրոնական բանտի ուղղությամբ:
Բանտերը հարձակման են ենթարկվել նռնականետից, իսկ այնուհետև գրոհայինները զինված խմբերով հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա և կրակահերթի բռնվել նրանց հետ: Դեպքի վայրում կենտրոնացել են Բաղդադի խոշոր բանակային ստորաբաժանումներն ու հատուկ նշանակության ջոկատները:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: