Աղվեսները վերջին օրերին «հարևանություն» են անում Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչների հետ: Այն, որ Գյումրիի որոշ թաղամասերում, եղանակի հետ պայմանավորված, հանդիպում են լորտու տեսակի օձեր, իսկ մի քանի անգամ նույնիսկ գայլեր, են հայտնվել, չի զարմացնում գյումրեցիներին, բայց վերջին ամ իսներին Գաբարդինսկի փողոցի երկհարկանի բնակելի շենքի դիմաց տեղակայված տնակների ու ավտոտնակների տանիքների վրա աղվեսների մեծ թիվն իրոք զարմանք է առաջացրել:

 

Աղվեսները մեկը կամ երկուսը չեն, այլ, ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց բնակիչներից Սոնա Եղիազարյանը՝ ցույց տալով իրենց արած լուսանկարները, շատ են: «Առնվազն 9-13-ին ենք միշտ տեսնում։ Իրենք չեն վախենում մեզանից, պարզապես հիմա մռայլ ու անձրևոտ է, թաքնվել են, այլապես հանգիստ իրենց համար շրջում են տանիքներով: Բները երևի հենց այդ ավտոտնակների կտուրներն են: Այնքան շատ են, որ մեկ էլ տեսար ցերեկը դուրս ենք գալիս, տանիքների վրա ու իրար հետ խաղում են: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Մեզ այդպես չեն անհանգստացնում, չեն էլ վախենում մեզանից, նույնիսկ հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց Սոնա Եղիազարյանը՝ փաստելով, որ անցած տարիներին նման բան չի եղել:

 

Արմենուհի Մխոյան