Հունիսի 24-ին կմեկնարկի  Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցելությունը: Այցի ընթացքում Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա ինչպես մեր երկրի հոգևոր առաջնորդ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այցի վերաբերյալ մեկնաբանություն է ստացել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից և քաղաքագետ Սերգեյ Մինասյանից:

 

Աջապահյանի խոսքով`Հռոմի Պապը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր գործիչն է, մեծ հեղինակություն ունի, մեծ համարում, ում այցելությունը միայն լավ բանի կարող է հանգել:

 

Ըստ նրա` մեր երկիրը, ինչպես 2001 թվականին, այնպես էլ այսօր, պատրաստ է հավուր պատշաճի ընդունել Պապին, և արվում է առավելագույնը Պապին լավագույնս ընդունելու համար և երկրի զարգացվածության աստիճանը չափանիշ չէ Պապին ընդունելու համար:

 

Մեր այն դիտարկամնը, թե այցելությունը ևս մեկ հնարավորություն է մեր երկրի վրա համաշարհային ուշադրություն սևեռելու համար, պատասխանեց.

 

«Ինձ համար դա չէ կարևորը, ինձ համար կարևորը մեր սեփական դասերն ու մեր սեփական ինքնությունը գտնել է, քրիստոնեական ինքնությունը վերագտնելն ու դրանով ապրելն է, ինձ աշխարհը շատ չի հետաքրքրում, ինձ ավելի մենք ենք հետաքրքրում»,- ասաց նա:

 

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` քրիստոնյա աշխարհում ամենամեծ հեղինակություն ունեցող մարդն է Պապը, ում այցելությունը հնարավորություն կընձեռի` ևս մեկ անգամ մեր խնդիրները բարձայնելու:

 

«Ակնհայտ է, որ Հռոմի Պապի անցած տարվա հայտարարությունները բավականին մեծ դեր էին խաղացել եվրոպայում ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, և, ի վերջո, այցով  է ընդգծվում այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ կաթոլիկ եկեղեցին ունի Հայաստանի հանդեպ: Բնականաբար, այն իր դերը կունենա Արցախի խնդրի տեսանկյունից, հայկական կողմը կսկսի հնչեղություն տալ թե արցախյան, թե ցեղասպանության ճանաչման հարցերին»: