Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող։ Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հռոմի Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը հետ հանդիպման ժամանակ։ Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Հռոմի Պապի այցը բացառիկ է իր կարգախոսով՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» և հավելել, որ այցը առանձնահատուկ միջազգային հնչեղություն կունենա. քանի որ այն լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող: