Տաղանդավոր պատանի, խոստումնալից ու հրաշալի ձայնային տվյալներ ունեցող Մոնթե Հակոբյանը 16 տարեկան է։ 10 տարի է` երգում է, ինքնուս է։ Մասնակցել է մի շարք մրցույթների, գրավել առաջին հորիզոնականները։ Մոնթեն  ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց իր ապագա պլանների և նպատակների մասին։ 

 

-Մոնթե, ասեցիր 6 տարեկանից երգում ես։ Որտեղի՞ց երգի հանդեպ քո սերն ու տաղանդը։


-Մայրս, մորաքույրս, պապիկս երգել են, հավանաբար իրենցից եմ ժառանգել երգելու տաղանդը։ Մայրս է ինձ մանուկ հասակում սովորեցրել երգել։ Մորաքույրս էլ՝ Ժաննա Շահինյանը, Տաջիկստանի վաստակավոր արտիստ է։ Ես էլ արդեն 10 տարի է` երգում եմ։ Ինքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել։ Հիմնականում երգում եմ շանսոն, ռուսական, հայկական ժողովրդական։

 

 


-Ի՞նչ մրցույթների ես մասնակցել։


-Շատ մրցույթների եմ մասնակցել։ Մոտ 4 տարի առաջ մասնակցել եմ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպած մրցույթին, երգել եմ «Սայաթ Նովա» ու գրավել առաջին հորիզոնականը։ Մոսկվայում, Սոչիում եմ մի շարք մրցույթների մասնակցել։

 

-Բացի երգից, էլ ինչո՞վ ես սիրում զբաղվել կամ ի՞նչ հոբբի ունես։


-Բացի երգից նաև պարում եմ։ Ուզում եմ և պրոֆեսիոնալ պարել, և երգել, որպեսզի բեմի վրա գեղեցիկ լինի։ 2 տարի է, ինչ պարում եմ «Larisa dance» պարի ստուդիայում։ Բացի երգից ու պարից, սպորտով եմ զբաղվում, մասնավորապես՝ լողով։ Դպրոցում էլ սովորում եմ հարվածային, նախընտրում եմ բնագիտական առարկաները։

 


-Իսկ որպես մասնագիտություն ի՞նչն ես ընտրելու։


-Դեռ չեմ որոշել։ Բայց երգն ու պարն ինձ համար ամեն ինչ են։ Ուզում եմ երգով ու պարով մեծ բեմեր գրավել։ Իմ առաջնային նպատակը դա է։

-Համաշխարհային կամ հայաստանյան ո՞ր աստղերի հետ ես երազում կամ նպատակ ունես երգել կամ պարել։

-Պարելը ուզում եմ իմ քույրիկի՝ Լարիսա Հակոբյանի հետ պարել։ Անկեղծ ասած՝ նախատեսում ենք նման բեմադրություն անել։ Իսկ երգել շատերի հետ կուզեի։ Ճիշն ասած՝ այս պահին նպատակ չկա կոնկրետ ինչ-որ մեկի հետ դուետ երգել։ Սոսո Պավլիաշվիլիի հետ շատ եմ ուզում երգել։

 

-Դա այդքան էլ անհասանելի երազանք չէ…


-Հա, իհարկե (ժպտում է)

 

-Իսկ չե՞ս ուզում մասնագիտական կրթություն ստանալ։


-Իհարկե, ուզում եմ կոնսերվատորիա ընդունվել անպայման։ Մեկ տարի մնաց, ավարտեմ դպրոցն ու ընդունվեմ։

 


-Իսկ դրսում մրցույթների մասնակցելուց քո անունը քեզ օգնե՞լ է։


-Այո, շատ է օգնել։ Ամեն տեղ ինձ օգնում է անունս, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում, հարցնում են՝ քո իսկակա՞ն անունն է Մոնթեն ու էդպես շատ դեպքեր։ Բոլորն էլ գիտեն Մոնթեն հայ ազգի համար ով է, ու ամեն անգամ հարցնում են այդ մասին։

 

-Քեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։


-Շնորհակալություն։

Քրիստինա Աղալարյան



Տաղանդավոր Մոնթեի կատարումներից