Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել Twitter սոցիալական ցանցում: Այն հայտնվել է Վինձորի պալատի միկրոբլոգում Elizabeth R ստորագրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես անչափ երախտապարտ եմ բարեմաղթանքներով այն բազմաթիվ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ, եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրալիրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Կարճ ժամանակ անց միկրոբլոգում գրառում է հայտնվել այն մասին, որ «այդ թվիթն անձամբ Է գրվել է Նորին մեծություն թագուհու կողմից»:

 

Այսպիսով, Եղիսաբեթ Երկրորդն արդեն երկրորդ անգամ է ինտերնետ-օգտատերերին դիմում Twitter-ի միջոցով: 2014 թվականի հոկտեմբերին նա իր անունից Վինձորի պալատի միկրոբլոգում առաջին հաղորդագրությունն էր հրապարակել Լոնդոնի նշանավոր Գիտության թանգարանի նոր թեւի բացման ժամանակ, որում տեղավորվել է ինֆորմատիկային եւ հաղորդակցություններին նվիրված ցուցադրանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: