Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ կայցելի Բեռլին՝ եվրոպական նախագծի շուրջ աշխատանքների քննարկման նպատակով՝ անկախ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ֆրանս Պրես» գործակալությունը, ֆրանսիական պետության ղեկավարը հանդիպում կանցկացվի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

«Ինչ էլ պատահի, ես հաջորդ շաբաթ կլինեմ Գերմանիայում՝ եվրոպական նախագծի վերագործարկման հարցի շուրջ աշխատելու համար»,- ասել է Օլանդը: Նա նաև շեշտել է, որ «ակտիվացրել է շփումները շահագրգիռ կողմերի հետ»՝ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի կոնտեքստում: