Գիշերը ժամը 03.00-ին ավարտվել են «Արզնի 1» ջրատարի վերագործարկման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Վեոլիա Ջուր ընկերությունից։
Ըստ աղբյուրի, այժմ ընթանում է թաղամասերի ջրագծերի վերագործարկումը, ինչը նշանակում է, որ շուտով, աստիճանաբար, կվերականգնվի Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ջրամատակարարումը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել:
Սրանով էլ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 3-ը ջրանջատում է հայտարարվել Երևանի Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում: