Երեկ ուշ երեկոյան սպանությւոն է տեղի ունեցել Հրադանի կիրճում, դիակը հայտնաբերվել է «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին:

 

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ սպանվածը չունի մշտական բնակության վայր, 49 տարեկան Արսեն Պողոսյանն է։ Վերջինիս սպանել են գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով։

 

ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածի հատկանիշներով, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Լեւոն Ստեփանյանը, եւս չունի մշտական բնակության վայր եւ տուժածիհետ վարել են թափառական կյանք, գիշերել Հրազդանի կիրճում, իսկ վիճաբանությունն առաջացել է կնոջ պատճառով։ Դեպքի օրը Ստեփանյանը եղել է մի կնոջ հետ, ում հետ ցանկացել է կենակցել նաեւ տուժողը, ինչի պատճառով առաջացել է ծեծկռտուք եւ տղամարդիկ գործի են դրել ձեռքի տակ ընկածը։ Արդյունքում՝ Պողոսյանը մահացել է, իսկ Ստեփանյանն ստացել վնասվածքներ։