Ապրիլի 13-ին, ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել են նաև բջջային հեռախոս՝ երկու SIM քարտով, Ջրվեժում գործող «Ֆլամինգո» անունով խաղատան քարտ, ինչպես նաև՝ անձնագիր:

Անձնագիրը տրված է Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ի անվամբ:

Հավաքվածները պատմում էին, որ հնարավոր է տեղի ունեցածը ինքնասպանություն է, քանի որ կիրճ գալուց առաջ նա խոսել է հոր հետ և ըստ տեղեկությունների՝ հնարավոր պատճառ է համարվում նաև խաղատանը գումարների տանուլ տալը:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: