Այսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա, իսկ ավտոմեքենայից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը, ինչպես նաև՝ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները: Այժմ աշխատում են քրեագետներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ։