ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչներն «Չնգլի Գյոլ» կոչվող հատվածում ամբողջովին մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի 64 ՕՍ 769 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։