Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր օմբուդսմենի ներկայացուցիչները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին:
Այս պահի դրությամբ Ժիրայր Սեֆիլյանը ենթարկվել է բժշկական զննության:
Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից: